Տեսակներ

“Հայաուդիտ” ՍՊԸ-ի կողմից մատուցվում են ներքոնշյալ ծառայությունները.


Աուդիտ

Աուդիտն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով
- ֆինանսական հաշվետվությունների, որոնք պատրաստվել են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ -ների) համաձայն,
- ֆինանսական հաշվետվությունների, որոնք պատրաստվել են հաշվապահական հաշվառման այլ համալիր հիմունքների (ոչ ՖՀՄՍ -ների) համաձայն,
- ֆինանսական հաշվետվությունների բաղադրիչների (ֆինանսական հաշվետվությունների կոնկրետ հաշիվները, հաշիվների տարրերը կամ հոդվածները),
- պայմանագրային պարտավորությունների հետ համապատասխանության,
- ամփոփված ֆինանսական հաշվետվությունների:

Աուդիտը հնարավորություն է ընձեռում աուդիտորին ապահովելու հավաստիացման բարձր, բայց ոչ բացարձակ մակարդակ:
Աշխատանքների արդյունքում տրամադրվում է աուդիտորական եզրակացություն, իսկ պայմանագրով նախատեսված դեպքերում կազմվում է նաև աուդիտորական հաշվետվություն (նամակ աուդիտի ենթարկվող անձի ղեկավարությանը):


Աուդիտին հարակից ծառայություններ

՞Հայաուդիտ՞ ՍՊԸ-ն մատուցում է աուդիտի ստանդարտներով սահմանված հարակից ծառայություններից բոլորը` թվով երեքը, մասնավորապես.
- դիտարկում
Դիտարկման աշխատանքները ապահովում են հավաստիացման միջին մակարդակ, որն արտահայտվում է բացասական հավաստիացման տեսքով, առ այն, որ դիտարկման ենթակա ֆինանսական տեղեկատվությունը զերծ է էական խեղաթյուրումներից:
Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման աշխատանքների արդյունքում տրամադրվում է դիտարկման եզրակացություն:

- համաձայնեցված ընթացակարգեր
Համաձայնեցված ընթացակարգերն իրենցից չեն ներկայացնում աուդիտ կամ դիտարկում, և հետևաբար աշխատանքների արդյունքում փաստացի ստացված տվյալների վերաբերյալ հավաստիացումներ չեն տրվում:
Աշխատանքների արդյունքում տրամադրվում է համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:

- կոմպիլյացիա (տեղեկատվության հավաքում)
Կոմպիլյացիոն աշխատանքներն իրենցից չեն ներկայացնում աուդիտ կամ դիտարկում, և հետևաբար հավաստիացումներ չեն տրվում ֆինանսական տեղեկատվության վերաբերյալ:
Աշխատանքների արդյունքում տրամադրվում է կոմպիլյացիոն աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:


Այլ ծառայություններ

“Հայաուդիտ“ ընկերությունը մատուցում է նաև հետևյալ ծառայությունները.
ա) հաշվապահական հաշվառման ներդրում, վերականգնում և վարում, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների կազմում.
բ) հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պլանավորում ու հաշվարկում.
գ) կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն.
դ) հաշվապահական, տնտեսագիտական, ֆինանսական, հարկային, կառավարչական և իրավաբանական խորհրդատվություն.
ե) գործարար (բիզնես) պլանի կազմում.
զ) հաշվապահական հաշվառմանը, աուդիտորական գործունեությանը, ֆինանսներին, տնտեսագիտությանը, հարկերին, տուրքերին և այլ պարտադիր վճարներին առնչվող գործունեության հետ կապված մասնագիտական փորձաքննության իրականացում.


Comments are closed.