Որակ


Որակի վերահսկողության համակարգ

Մեր նպատակը հանրությանը որակյալ ծառայությունների մատուցումն է, ինչը երաշխավորվում է ՙՀայաուդիտ՚ ՍՊԸ-ի ՙՈրակի վերահսկողության քաղաքականության և ընթացակարգերի՚ խստորեն պահպանման միջոցով:
Հավաստիացումը, որ ՙՀայաուդիտ՚ ՍՊԸ աուդիտորական կազմակերպության կողմից աուդիտը իրականացվում է աուդիտի ստանդարտներին և փորձին համապատասխան` կատարվում է ինչպես կազմակերպության մակարդակով, այնպես էլ յուրաքանչյուր աուդիտի մակարդակով:
ՙՀայաուդիտ՚ ՍՊԸ-ի կողմից որդեգրած որակի վերահսկողության քաղաքականության նպատակներն իրագործելու համար ապահովվում են հետևյալ պահանջները.

1. վարքագծին ներկայացվող պահանջները
ՙՀայաուդիտ՚ ՍՊԸ-ի անձնակազմը իր ամենօրյա աշխատանքում առաջնորդվում է (հավատարիմ է մնում) հետևյալ սկզբունքներով.
- անկախություն,
- ազնվություն,
- օբյեկտիվություն,
- մասնագիտական ունակություններ և պատշաճ վերաբերմունք,
- գաղտնիություն,
- մասնագիտական վարքագիծ,
- տեխնիկական ստանդարտների պահպանում:

2. գիտելիքները և ունակությունները
ՙՀայաուդիտ՚ ՍՊԸ-ն համալրված է և համալրվում է այնպիսի անձնակազմով, որը տիրապետում է իր վրա դրված պարտականությունները պատշաճ մակարդակով իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական ստանդարտներին և մասնագիտական գիտելիքներին:

3. աշխատանքների հանձնարարումը
Աուդիտորական աշխատանքների իրականացումը հանձնարարվում է տվյալ հանգամանքներում պահանջվող մասնագիտական պատրաստվածություն և փորձ ունեցող անձնակազմին:

4. լիազորումը (աշխատանքների կազմակերպումը)
Կազմակերպության բոլոր մակարդակներում իրականացվում է աշխատանքների համապատասխան հրահանգավորում, հսկողություն և վերանայում` իրականացված աշխատանքները որակի ստանդարտներին համապատասխան լինելու վերաբերյալ ողջամիտ հավաստիացում ապահովելու նպատակով:

5. խորհրդակցությունների անցկացումը
Ելնելով անհարժեշտությունից ՙՀայաուդիտ՚ ՍՊԸ-ում և դրանից դուրս անց են կացվում խորհրդակցություններ` համապատասխան մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց հետ:

6. պատվերների ընդունումը և պատվիրատուների սպասարկումը (պահպանումը)
Իրականացվում է հնարավոր պատվիրատուների գնահատում, ինչպես նաև առկա պատվիրատուների պարբերաբար վերանայում: Նոր պատվերներն ընդունելու կամ առկա պատվիրատուների սպասարկումը շարունակելու մասին որոշում կայացնելու ժամանակ հաշվի է առնվում ՙՀայաուդիտ՚ ՍՊԸ-ի կողմից անկախության սկզբունքը պահպանելու, պատվիրատուին պատշաճ սպասարկելու հնարավորությունները, ինչպես նաև պատվիրատու կազմակերպության ղեկավարության ազնվությունը:

7. մոնիտորինգը
ՙՀայաուդիտ՚ ՍՊԸ-ի ՙՈրակի վերահսկողության քաղաքականության ու ընթացակարգերի՚ համապատասխանությունն ու գործունեության արդյունավետությունը ենթարկվում են մոնիտորինգի` այդ նպատակով ստեղծված առանձին խմբի կողմից:


Մոնիթորինգ

Content for item 2


Comments are closed.